Բաժիններ՝

Ռայմոնդ Պաուլսը ցանկացել է փոխել անունը

Ռայմոնդ Պաուլսը կյանքի 81-րդ տարում ցանկանում է իր անունը փոխարինել Օյարսով: Նրա կարծիքով՝ Լատվիայի կառավարող էլիտայում չափազանց շատ են Ռայմոնդները, իսկ դա վնասում է համբավին:

«Ես երկու անուն ունեմ՝ Ռայմոնդ եւ Օյարս: Ծնողներս վիճում էին, բայց խորհրդային տարիներին թույլ չէին տալիս երկու անուն դնել, ուստի թողել են Ռայմոնդ անունը:

Մայրս ասում էր, որ գյուղում բոլոր ցուլերին Օյար էին կանչում: Իսկ հիմա ես ցանկանում եմ կրկին Օյար անունով կոչվել: Չափազանց շատացել են Ռայմոնդները կառավարող շրջաններում՝ նախագահը (Ռայմոնդ Վեյոնիս), պաշտպանության նախարարը (Ռայմոնդ Բերգմանիս): Էլի ինչ-որ մեկը: Եվ ամեն օր այդ անունը ինչ-որ տեղ հնչում է: Կցանկանայի անունս փոխարինել Օյարսով»,-պատմել է Պաուլսը լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում: Ճիշտ էԷ, նա վստահ չէ, որ դա իրեն կհաջողվի:

Մաեստրոյի կարծիքով՝ իսկական անունը մարդուն կպչում է դպրոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս