Բաժիններ՝

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները Յանուկովիչի ու նրա համախոհների դեմ

Եվրամիությունը ևս 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա համախոհների դեմ: Համապատասխան որոշումը կայացվել է ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստի շրջանակում (COREPER), գրում է «Forbes-Ուկրաինան»:

Պատժամիջոցային ցուցակից հանվել է Ուկրաինայի առողջության պահպանության նախկին նախարար Ռայիսա Բոգատիրյովայի անունը:

Որոշումը պաշտոնապես հաստատվելու է մարտի 4-ին ԵՄ խորհրդի նիստում ու հրապարակվելու է պաշտոնական ամսագրում մարտի 5-ին, ինչից հետո ուժի մեջ կմտնի:
Ինչպես հայտնի է, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի նախկին 18 պաշտոնյայի նկատմամբ 2014թ. մարտի 6-ին:

2015թ. մարտի 5-ին պատժամիջոցները երկարաձգվել են 1 տարով նրանցից 14-ի համար, կես տարով՝ Ելենա Լուկաշի, Սերգեյ Կլուևի, Դմիտրի Տաբաչնիկի ու Վիկտոր Յանուկովիչ-Կրտսերի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս