Բաժիններ՝

Սահմանամերձ Մովսեսում կառուցվող խաղադաշտը քյանդրբազությանը խանգարում է

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1012 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում : Ծրագրի արժեքը 22.5 միլիոն դրամ է:

Սակայն աշխատանքները դադարեցված են, գյուղացիների մի խմբի հարուցած արգելքի պատճառով բանվորները գործը թողնելով՝ Մովսեսից հեռացել են: Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասաց, որ խաղադաշտի խնդրի պատճառով ինքն արդեն 20 օր խիստ հուզված վիճակում է: Նրա վկայությամբ՝ տարածքը, ուր պետք է կառուցվի արհեստական խոտածածկով խաղադաշտ, ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ պատկանում է դպրոցին, պետական սեփականություն է, ոչ թե` համայնքային:

Նրա խոսքերով՝ դպրոցի մարզադահլիճը բավարար չէ ֆիզկուլտուրայի պարապմունքները լիարժեք անցկացնելու համար, ուստի խաղադաշտին կից նախատեսվում է վազքուղի եւ ցատկափոս սարքել: Ռ. Ադամյանի խոսքերով՝ շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով տարածքը անասունների եւ ավտոմեքենաների մուտքից զերծ պահելու համար այն կցանկապատվի, սական մշտապես բաց կլինի Մովսեսի բնակիչների համար:

Դպրոցի տնօրենն խոսքով ֆուտբոլի մեծ, պահանջվող չափանիշներին համապատասխանող, մարզադաշտ այդտեղ հնարավոր չէ կառուցել, քանի որ տարածքն ուղղանկյուն ձեւ չունի, տարածքի երկարությունը մի կողմում 58, մյուս եզրին 48 մ է, միջին լայնությունը՝ 29մ: Դպրոցի կողքին, ճանապարհի եզրին գտնվող տարածքը ներկայումս էլ օգտագործվում է որպես մարզադաշտ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս