Արծվիկ Մինասյանին ԱԺ-ում կփոխարինի «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱԺ-ն ԿԸՀ է ուղարկել արձանագրություն Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ, և, ըստ օրենքի՝ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ պետք է հրավիրի: Ցուցակի հաջորդը «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանն է։ Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն նրանից ինքնաբացարկի դիմում չէր ստացել:

Ի դեպ, ՀՅԴ-ն ԱԺ հանձնաժողովներում, միջխորհրդարանական և բարեկամական խմբերում պետք է նոր թեկնածություններ առաջադրի Ա․ Մինասյանի փոխարեն։ Մինասյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր, պետաիրավական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի և ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ: Պետաիրավականի փոխնախագահի պաշտոնում նրան կփոխարինի Աղվան Վարդանյանը, մյուսները կստանձնի նորընտիր պատգամավորը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս