Բաժիններ՝

Google-ի ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ ավտովթարի պատճառ է դարձել

Կալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր է դարձել, տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ավտոմոբիլը վնասել է ավտոբուսի ձախ կողեզրը, առջեւի անիվը եւ վարորդի առջեւի տվիչը:

Կալիֆոռնիայի իշխանությունները նահանգի ճանապարհներին ինքնաղեկասարքի գործառույթով ավտոմոբիլների օգտագործումն օրինականացրել են 2012 թվականի սեպտեմբերին: Ներկայում Մաունթին Վյուի փողոցներով երթեւեկում է Google-ի մինչեւ 20 ինքնակառավարվող ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաներում օգտագործվող համակարգչային համակարգը մշակում է դրանց վրա տեղակայված խցիկներից, հատուկ տվիչներից եւ ռադարներից ստացվող տեղեկատվությունը, ինչը թույլ է տալիս առանց մարդու մասնակցության շատ բարձր ճշգրտությամբ մանեւրել այլ ավտոմեքենաների հոսքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս