Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա
Վիկտոր Յանուկովիչը նախկինի պես հանդիսանում է Ուկրաինայի նախագահը, քանի որ իր լիազորությունները վայր չի դրել: Նա մտադիր է Ուկրաինա վերադառնալ: Այս մասին ուկրաինական «Գլավկոմ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է փաստաբան Վիկտոր Շոկինը, ով ներկայացնում է Յանուկովիչի շահերը:
«Նա մտադրություն ունի վերադառնալ Ուկրաինա, ու դրա համար ձեռնարկվելու են իրավական քայլեր: Յանուկովիչը վայր չի դրել նախագահի լիազորությունները ու չի հեռացել երկրի ղեկավարումից: Հաճախորդին պաշտոնից հեռացնելու գործընթացն իրականացվել է Ուկրաինայի Սահմանադրության կոպիտ խախտումներով»,- կարծում է փաստաբանը:
Նա հայտնել է, թե չգիտի՝ ներկայում որտեղ է Վիկտոր Յանուկովիչը ու նշել է, թե նա կարող է ազատ տեղաշարժվել, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել:
«Սակայն մինչ օրս գոյություն ունի նրա կյանքին ուղղված սպառնալիք»,- ընդգծել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին Ինտերպոլը հրաժարվեց Յանուկովիչի նկատմամբ հետախուզություն հայտարարել: