Ոտքերի այտուցներն անցկացնող հրաշք թեյ
Ոտքերի այտուցները, որոնք նաև հայտնի են՝ որպես էդեմա, կամ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում, կարող են սաստիկ ցավերի պատճառ դառնալ:
- Դաշտան
- Հղիություն
- Արյան վատ շրջանառություն
- Մշակված ուտելիքների չարաշահում
- Նստակյաց կյանք
- Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն
Երբեմն, օրինակ, հղիության ընթացքում կամ երկար ժամանակ նստակյաց կյանք վարելու պատճառով ոտքերը կարող են այտուցվել: Այնուամենայնիվ, եթե ծնկների քրոնիկ այտուցներ եք ունենում, հավանաբար ավելի լուրջ խնդիրներ ունեք լյարդի, սրտի կամ երիկամների հետ կապված: Այդ իսկ պատճառով, եթե որոշ ժամանակ անց այտուցները չեն անցնում, պետք է անպայման դիմել բժշկի:
Հանկարծակի ի հայտ եկած այտուցների դեպքում կարող եք օգտվել մի շարք բնական դեղամիջոցներից, որոնք օրգանիզմից դուրս են բերում կուտակված ավելորդ հեղուկն ու վերացնում են այտուցները: Այս չափազանց օգտակար միջոցներից մեկը մաղադանոսն է:
Մաղադանոսը բնական միզամուղ միջոց է: 2002 թվականին «Ethnopharmacology» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մաղադանոսն ունի հզոր միզամուղ ազդեցություն: Ավելին, պարզվել է, որ մաղադանոսը հարուստ է կալիումով: Իսկ քիմիական ճանապարհով ստացվող շատ միզամուղ միջոցներ նվազեցնում են կալիումի պարունակությունը, այնպես որ, մաղադանոսի օգտագործումը կկանխարգելի կողմնակի ազդեցությունը:
Բժիշկ Ջոն Քիստոֆերն անցանկալի այտուցներից ազատվելու համար առաջարկում է օրական մոտ 2 լիտր մաղադանոսի թեյ խմել:
Մաղադանոսի թեյի պատրաստման եղանակը
Մաղադանոսի արմատներն ու տերևները մանր կտրատեք, ապա քառորդ բաժակ մաղադանոսը լցրեք քամիչի մեջ: Ապա վրան ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջուր, թողեք այդպես մնա 5-7 րոպե, վերջում քամեք, կարող եք ավելացնել նաև կիտրոն, կոճապղպեղ կամ մեղր՝ համը հարստացնելու համար:
Լավագույն արդյունքի հասնելու համար թեյը պետք է խմել տաք վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը