Անվճար այց տիեզերքի նորաբաց թանգարան
Տուրիզմի ոլորտի հարգելի աշխատակիցներ և գիտական տուրիզմով հետաքրքրվողներ, սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին (շաբաթ) Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնը կազմակերպում են հերթական այցելությունը։ Այս անգամ այցելելու ենք Տիեզերքի նորաբաց թանգարան (Նոր Նորքի 2–րդ զանգված)։ Ավտոբուսը կշարժվի Մատենադարանի մոտից ճիշտ ժամը 11:30-ին։
Մասնակցության համար պետք է ԳՐԱՆՑՎԵԼ մինչև մարտի 20-ը․ [email protected] էլ․ հասցեին ուղարկեք Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, մասնագիտությունը, կազմակերպությունը և պաշտոնը։
Տիեզերքի թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի նմուշներ, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք (բնօրինակ), տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է Հանովերում EXPO 2000-ին:
Թանգարանի հավաքածուում ընդգրկված են նաև տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր՝ հեղինակված տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների կողմից, նաև NASA-ից։ Արժեքավոր նմուշներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որ գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ։
Այցելությունների շարքի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գիտական տուրիզմին առնչվող վայրերին՝ հետագայում այս ոլորտը զարգացնելու նպատակով։
Հայկական աստղագիտական ընկերություն
Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոն