Բաժիններ՝

Լրագրողները ստորագրահավաք և բողոքի ակցիա են սկսում՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի պահվածքի

Լրագրողները ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են վաղն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ազգային ժողովում՝ Մհեր Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ էր տեղի ունեցել: Լրագրող Փայլակ Ֆահրադյանի պատմելով՝ պատգամավորը հավաքված լրագրողներին նախիր էր անվանել, այնուհետև, երբ լրագրողը փորձել էր պարզել՝ ինչո՞ւ է նա նման կերպ արտահայտվում լրագրողների մասին՝ միջադեպ էր տեղի ունեցել, և պատգամավորը հայհոյել էր լրագրողին:

Նշենք, որ ստորագրահավաքին միացել են նաև մի քանի պատգամավորներ: Հարկ է նշել, որ պատգամավորի կողմից ասված «նախիր» արտահայտությունը ո՛չ ձայնագրությամբ, ո՛չ տեսագրությամբ ֆիքսված չէ, բայց հայհոյելը ֆիքսել են մի քանի լրատվամիջոցներ: Այս պահի դրությամբ՝ մոտ քառասուն հոգի ստորագրել է լրագրողների դիմումի տակ:

76228 76229

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս