Բաժիններ՝

Երևանում բուքմեյքերական գրասենյակում աղմկահարույց սպանությունը կատարող և Ռուսաստան փախած կասկածյալ մարդասպանը հայտնաբերվել է. shamshyan.com

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական գրասենյակում առանձնակի դաժանությամբ 28-ամյա Արթուր Նազարյանին սպանելու մեջ, որից հետո ստահակը դիմել էր փախուստի՝ հատելով հայ-վրացական սահմանը:

Կ. Շահինյանըը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում՝ ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Վարդան Հովսեփյանի գլխավորությամբ և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո 4-5 ամսվա ընթացքում կասկածյալ մարդասպանը տեղափոխվելու է Հայաստան:

 

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս