Հայաստանյան հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել. Խաչիկ Վարդանյան

Մանկական գրականությունը շատ ավելի մեծ պահանջարկ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց  «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

«Բոլոր տարիներին այդպես է եղել: Ըստ երևույթին` դա կարելի է բացատրել նրանով, որ մարդու կյանքում լավագույնը երեխաների վրա արված ներդրումն է: Եվ բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ավելի շատ զարգանան: Հաջորդ տեղում գեղարվեստական գրականությունն է: Ի ուրախություն հայ ընթերցողի` մեր հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել: Ընտրությունը շատ մեծ է»,-շեշտեց Խաչիկ Վարդանյանը:

«Բուկինիստ»-ը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա մանկական գրքերի հրատարակիչ:

 

Տեսանյութեր

Լրահոս