Ըստ հաղթած խաղերի տոկոսային ցուցանիշի՝ Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 35 տարիների վատագույն մարզիչն է
Տոկոսային ցուցանիշով՝ ըստ հաղթած խաղերի, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը զբաղեցնում է 6-րդ տեղն ակումբի պատմության բոլոր մարզիչների շարքում:
«Մանչեսթեր Յունայթեդում» նշանակվելու պահից 64-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերի 83 խաղերում թիմի հետ տարել է 41 հաղթանակ` 49.4 տոկոս հաղթական խաղեր:
Այսպիսով, Վան Գալը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 35 տարիների վատագույն մարզիչը:
Ավելի վատ արդյունքներ ունեցել է Դեյվ Սեքստոնը, ով աշխատել է ակումբում 1977-ից մինչև 1981թ. (39.27 տոկոս): Այդ ժամանակվանից մարզիչները, ովքեր գլխավորել են թիմը, ավելի լավ արդյունքների են հասել:
Ըստ հաղթած խաղերի տոկոսային ցուցանիշի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-5 մարզիչների շարքում են Սըր Ալեքս Ֆերգյուսոնը (1500 խաղ, 59.67 տոկոս), Դևիդ Մոյեսը (51 խաղ, 52.94 տոկոս), Մեթ Բասբին (1141 խաղ, 50.5 տոկոս), Ռայան Գիգզը (4 խաղ, 50 տոկոս) և Ռուդ Ատկինսոնը (292 խաղ, 50 տոկոս):
Հիշեցնենք, որ Լուի Վան Գալի օրոք ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» ծախսել է ավելի քան 300 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը