Բաժիններ՝

«3:0 կամ 4:0 հաշիվն ավելի արդարացի կլիներ». Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական տնօրեն

Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» նկատմամբ 2:0 հաշվով տարած տնային հաղթանակը: Ցորկը գոհ է մնացել թիմի խաղից, բայց ընդգծել է, որ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել:

«Մենք շատ հասուն և վստահ էինք գործում: Մենք հսկում էինք խաղն ամբողջ հանդիպման ընթացքում, բայց 1-2 գնդակ քիչ խփեցինք, քան պետք է խփեինք: Այնտեղ ամեն ինչ այլ է լինելու. պորտուգալացիներն իրենց դաշտում այլ կերպ են խաղում, շատ ավելի են հարձակվում:

Մենք պահեր ունեինք, օրինակ, երբ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 3:0 կամ 4:0 հաշիվն ավելի արդարացի կլիներ»,- Ցորկի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս