Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Դավիթ Հարությունյանը:

Հրամանագրում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի ԱԽ-3-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ նույն դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաս-տանի Հանրապետության դատական օրենսգրքի 152-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի ԱԽ-3-Ե-6 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Սամվել ՈՒԶՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս