Կախա Կալաձեն վաղը կհանդիպի «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վաղը հերթական բանակցությունները կանցկացնի ռուսական գազային «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, հերթական հանդիպումը կանցկացվի Վիեննայում:
Հանդիպման հիմնական թեման լինելու է ռուսական գազի տարանցման պայմանների փոխհամաձայնեցումը, հայտնում են գերատեսչությունից:
Վրաստանի գազի պահանջարկը կազմում է 2 մլրդ խմ, որից 90%-ը մատակարարում է Ադրբեջանը, իսկ գազի 10%-ը Վրաստանը ստանում է Ռուսաստանից՝ որպես Հայաստան
մատակարարված գազի տարանցման վճար:
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ Վրաստանին գազ կվաճառի, այլ ոչ թե անվճար կտրամադրի՝ որպես տարանցման վճար: