Բաժիններ՝

Հայկական Shadowmatic խաղը Indie Prize Awards-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Best Game Art անվանակարգում

Հայկական Shadowmatic խաղը Ամստերդամում միանգամից հինգ անվանակարգում ներկայացվել է հեղինակավոր Indie Prize Awards (independent video game) միջազգային մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվել: Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են խաղը, իսկ մրցանակաբաշխության կազմկոմիտեն այն որոշել է ներկայացնել հինգ անվանակարգերում: Մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների վիդեոխաղեր ստեղծող ընկերությունները:

Shadowmatic 3D խաղը թողարկվել է 2015թ. Triada Studio ընկերության կողմից: 2015թ. հունիսին Shadowmatic-ն արժանացել էր Apple Design Awards մրցանակին:

Bagrat Dabaxyan

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս