5 կանոն՝ ժամանակը չվատնելու համար
Խնջույքները, ժամադրությունները, մարմնամարզությունը, աշխատանքը, շոփինգը, սոցիալական մեդիաները… մեր կյանքի անբաժան մասն են, բոլորն էլ անհրաժեշտ են մարդուն: Այս ամենը դրական է անդրադառնում մեր հոգեկան վիճակի վրա, թարմացնում է այն: Սա երջանկացնում է մարդկանց, ինչպես, ասենք, շատերին՝ սուրճ խմելը:
Սակայն կան բաներ, որոնք չեն գոհացնում մեզ, և բավարարված զգալու փոխարեն՝ մենք մեզ վատ ենք զգում:
Վերհիշեք ձեր կյանքում ունեցած լավագույն օրերից մեկը: Վստահ ենք, որ հիշեցիք նաև այն մարդկանց, ում սիրում եք, կամ գործողություններ, որոնցով հաճախ զբաղվում եք: Երբեմն հոգնում ենք այն ամենից, ինչ անում ենք: Հաճախ ասելով՝ «այո» այն բաներին, ինչն այլևս մեզ համար ոչ մի նշանակություն չունի, հանդիպում ենք այն մարդկանց, որոնք այլևս կարևոր չեն մեզ համար, և, վերջապես, անում ենք բաներ, որոնք մեզանից էներգիա են խլում՝ հաղորդելու փոխարեն:
Երբ մտածում ենք, հասկանում ենք, որ ամենաթանկ բանը, որ ունենք, ժամանակն է: Ժամանակը երբեք չի թարմանում կամ չի վերադառնում, այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է այն ճիշտ օգտագործել:
Գոյություն ունի երկու ասացվածք, որոնք ճիշտ են նկարագրում ժամանակի հանդեպ մեր վերաբերմունքը՝ «Այն ժամանակը, որը սիրով ու հաճույքով ենք վատնել, վատնած ժամանակ չէ» և «Սովոր ենք ասել, թե վատնում ենք ժամանակը, բայց իրականում՝ վատնում ենք ինքներս մեզ»: Ի՞նչ է պետք անել: Անհրաժեշտ է հասկանալ, որ ժամանակն ամենաթանկ բանն է, և, որ դրա անտեղի վատնումով՝ վատնում ենք մեր կյանքը:
Ձեզ ենք ներկայացնում 5 կանոն, որոնք կօգնեն ճիշտ կարգավորել ձեր թանկարժեք ժամանակը
1. Մինչև հրավեր ընդունելը, մտածեք՝ արդյոք այդ հրավերը ձեզ գոհացնո՞ւմ է, թե՞ ուրախացնում է: Եթե՝ այո, ապա ընդունեք այն, եթե՝ ոչ, ապա ժամանակ մի վատնեք՝ դրա մասին մտածելով:
2. Երբ շուրջը խառնաշփոթ է, պարզապես մի պահ դադար տվեք, խորը շունչ քաշեք և թույլ տվեք, որ ձեր ինտուիցիան օգնի ձեզ որոշել, թե որն է առավել կարևոր:
3. Եթե ձանձրացած եք կամ հոգնած, ապա մինչև facebook մտնելն ու «պատը» «փորփրելը», մտածեք՝ «ի՞նչ ունեմ չարած, որը կարող եմ անել այս պահին»:
4. Վայելեք մենակ եղած ժամանակը: Այս ընթացքում դուք առավել հանգիստ եք ու առավել շատ ստեղծարար գաղափարներ եք ունենում, վայելեք այն ժամանակը, որն անցկացնում եք կարևոր մարդու՝ ձեզ հետ:
5. Հիշեք ոսկե կանոնը՝ առաջնահերթություն մի տվեք ձեր օրակարգին, օրակարգեք ձեր առաջնահերթությունները:
Հիշեք՝ ժամանակը ձեր ընկերն է և ձեր կողմից է: Ուշադիր եղեք իր հանդեպ, և այն կփոխհատուցի ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը