Բաժիններ՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Նրա խոսքով՝ այս մասին ասվում է համանախագահների հայտարարությունների մեջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է Սեկուտան:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են տեսնել ազատ Եվրոպա, որտեղ տիրում է խաղաղություն ու հանգստություն:

«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ԵԱՀԿ-ի Հելսինկյան համաձայնագրերի ու ՄԱԿ-ի բոլորի կողմից ընդունված սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է ամերիկացի դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս