Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +20 աստիճանի. armtimes.com
Հանրապետության տարածք հարավային տաք օդային զանգվածների ներթափանցումը շարունակվում է: Օդի ջերմաստիճանը հատկապես այսօր զգալիորեն բարձրացել է: Ժամը 13:00-ին երեկվա նույն ժամի համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 7-12 աստիճանով: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Վերջինս մասնավորապես ընդգծեց, որ Կապանում արդեն +18 է, Իջեւանում՝ +19: Սրանք հանրապետության ամենատաք կետերն են: Սուրենյանի փոխանցմամբ՝ օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում նույնպես 0-ից բարձր է, ինչը նշանակում է, որ արդեն գարուն է:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող եղանակին՝ օդերեւութաբանը տեղեկացրեց, որ տաք օդային հոսանքների ներհոսքը Հայաստանի տարածք կշարունակվի մինչեւ փետրվարի 19-ը ներառյալ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. փետրվարի 17-ին Երեւանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13…+14 աստիճանի, Իսկ Տավուշի եւ Սյունիքի հովիտներում մինչեւ +20 աստիճանի: Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եւ արեւառատ եղանակ:
Մանրամասներն` այստեղ