Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքը

«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանում գրանցել է Զիկա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունից, վիրուսը հայտնաբերվել է Դոմինիկյան Հանրապետությունում հանգստից վերադարձած մի կնոջ մոտ: Առաջին ախտանշանները նրա մոտ իհայտ են եկել հայրենիք վերադառնալուն պես:

Ներկայում կինը ինֆեկցիոն ստացիոնարում է: Նրա ընտանիքի անդամների նկատմամբ սահմանվել է հսկողություն: Նրանց մոտ որևէ ախտանշան չի հայտնաբերվել: Ինքնաթիռը, որով կինը ժամանել է, ստուգվել է, մյուս ուղևորների առողջությանը սպառնացող վտանգ չկա, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման վտանգի մասին:

Հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Այն վտանգ է ներկայացնում հատկապես երեխա ունենալ պատրաստվող կանանց համար, քանի որ նորածինները կարող են արատներով ծնվել:

Տեսանյութեր

Լրահոս