Վաղարշակ Հարությունյանը՝ Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնը ստանձնելու մասին. «No comment»

Ինչպես հայտնի է, մինչև տարեվերջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պետք է Հայաստանից որևէ ներկայացուցիչ փոխարինի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք նրան առաջարկե՞լ են այդ պաշտոնը ստանձնել:

Ի պատասխան՝ Վ. Հարությունյանն ասաց. «Ես ասել եմ, որ այդ կադրային հարցերի վերաբերյալ ՝ «no comment», դիմեք այն մարդկանց, ովքեր զբաղվում են դրանով: Ինչ վերաբերում է այդ պաշտոնին, այո՛, այն պետք է դառնա ռոտացիոն»:

Հարցին՝ իսկ դա առավելություններ կտա՞ Հայաստանին, Պաշտպանության նախկին նախարարն այսպես պատասխանեց. «Ասենք՝ ես ծառայել եմ ԱՊՀ-ի ռազմական շտաբում, ուրեմն՝ իհա՛րկե առավելություն տալիս է, բայց պետք է գիտակցենք՝ ինչ առավելություն, այնպես չի կարող լինել՝ չինովնիկը գնա այնտեղ ու քաղաքականությունը փոխի, ասենք՝ մեր ներկայացուցիչը գնա ու Ադրբեջանի դեմ քաղաքականություն սկսի, նա ունի հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում՝ ի օգուտ Հայաստանի կլինի, միանշանակ դա լրջագույն ազդեցություն է  ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս