Բաժիններ՝

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության անցկացումը անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացում հաջողության հասնելու համար». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, տեղեկացնում է APA գործակալությունը:

«Մենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններում: Մենք ողջունում ենք այդ հարցը Ադրբեջանի կամ Հայաստանի ցանկությամբ բարձրացնելու իրավունքը: Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ կմնան հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ու Մինսկի խմբի հետ սերտորեն համագործակցելու իրենց պարտականություններին»,- հայտարարել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ ինքը հակամարտության կարգավորման տարրերի շուրջ միշտ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Մենք հավատում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության անցկացումը անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացում հաջողության հասնելու համար»,- ընդգծել է Ուորլիքը:

«Ամերիկայի ձայն»-ի հարցին, թե հնարավոր է արդյոք ուղղակի բանակցություններ կողմերի միջև՝ առանց միջնորդների, Ուորլիքը պատասխանել է, թե «հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի հասնելու համար համանախագահները աջակցում են եռակողմ հանդիպումների կազմակերպմանը նախագահների մասնակցությամբ ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս