Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը պատասխանել է Ադրբեջանի հարցմանը՝ կապված Վիկտորյա Նուլանդի դերակատարմանը ԵԽ ԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում

ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ պատասխան չի տվել ադրբեջանական Turan գործակալության ու «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի համատեղ հարցմանը, որը վերաբերել է ԱՄՆ Պետդեպարտեմենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանին ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ tարածքներում» զեկույցի չընդունման հարցում, տեղեկացնում է contact.az-ը:

Հարցումը կապված էր իբր թե Նուլանդի կողմից ձեռնարկված անթույլատրելի միջոցառումների հետ, որը առնչվում էր իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերը օկուպացնելու հետ:

Ի պատասխան հարցման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է. «ԱՄՆ-ը հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներին՝ բարձրացնել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններում:

Մինսկի խումբը կողմերի կողմից ընդունված բանակցային ձևաչափ է:
Մենք հուսով ենք՝ կողմերը ամբողջությամբ հավատարիմ կլինեն խաղաղ կարգավորմանն ու կշարունակեն սերտորեն համագործակցել համանախագահների հետ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վիկտորյա Նուլանդի մասնակցության հարցը սկսել էր շրջանառվել կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունից հետո, որն ասել էր, թե Նուլանդին հայտնել է Ռոբերտ Ուոլթերի բանաձևի ընդունման անթույլատրելիության մասին: Ի պատասխան, Նուլանդն իբր խոստացել էր նրան «աշխատել ԵԽ ԵՎ-ում» այդ ուղղությամբ:

Դա բավարար էր եղել, որ օրեր առաջ Բաքվում Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարի, թե պարզում է ԱՄՆ Պետդեպարտեմենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանը ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս