Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը եւ այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվում են քաղաքային տնտեսության անխափան աշխատանքն ապահովող տարբեր կառույցների եւ ստորաբաժանումների գործունեության մեջ, արժանի են համապատասխան գնահատականի:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքի զարգացմանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը հանդիսանում է մեր պետության այցեքարտն արտաքին աշխարհի համար:
Բակո Սահակյանը նաեւ կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ: