Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է նոր արբանյակների գործարկման պլանների մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի Երկիր տեսակի արբանյակների գործարկման ծրագիրը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
«Հարկավոր է հավսարաչափ զարգացնել գիտահետազոտական գործունեությունը, որպեսզի, օգտագործելով ներկայիս մեծ հաջողությունը, ավելի լուրջ հաջողություն գրանցենք, ավելի շատ արբանյակներ գործարկենք»,- Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ինի հայտարարությունը:
Վերջինս հանդես է եկել հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր փետրվարի 7-ին փորձարկված Kwangmyongsong-4 արհեստական արբանյակի մշակմանը մասնակցած անձնակազմի համար:
Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե արբանյակի հաջող գործարկումը ուղեծիր դարձել է «զգայուն հարված՝ հասցված թշնամուն, որը ձգտում է արգելափակել մեր երկրում առաջընթացը»: