Բոսնիա և Հերգեգովինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել
Բոսնիա և Հերգեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ուղարկել, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը մտադիր է հայտը ներկայացնել մինչև հունվարի վերջ:
Բացի այդ՝ փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները հաստատել էին դաշինքի շարքերը համալրելու Չեռնոգորիայի հրավերը: