Լիբիայում ձևավորվել է ազգային համաձայնության կառավարություն
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Դրանում ընդգրկվել է 13 նախարար ու 5 պետնախարար, հայտնում է TASS-ը:
Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է ալ-Մահդի ալ-Բարգատին, ԱԳՆ ղեկավար՝ Մուհամմեդ Սիլյալյան, ՆԳՆ ղեկավար՝ ալ-Արեֆ ալ-Խուջան:
Երկրի 5 պորտֆել բաժին է ընկել երկրի արևմտյան շրջանների ներկայացուցիչներին, 4-ը՝ արևելքին, 3-ը՝ հարավին: Լիբիայի նախարարների կաբինետում կա 3 կին:
Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ գործարար Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ ու անցումային շրջանում նախագահական խորհրդի ձևավորումը, որը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, նախատեսված է Լիբիայի քաղաքական համաձայնությամբ, որը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 17-ին Մարոկկոյի Սխիրատ քաղաքում:
Լիբիայի կառավարության նախորդ կազմը հունվարին չէր արժանացել միջազգային ճանաչված խորհրդարանի աջակցությանը, որը գտնվում է Տոբրուկ քաղաքում: Գլխավոր պատճառը, որի համար Սարաջի կաբինետին վստահության քվե