Բաժիններ՝

ԱՄՆ-ը Patriot զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Հարավային Կորեայում

ԱՄՆ-ը զորավարժությունների շրջանակում Հարավային Կորեայում տեղակայել է երեք հավելյալ զենիթահրթիռային Patriot համակարգեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկման:

Ինչպես հայտնում է «Ռենհապ» գործակալությունը, հղում կատարելով Հարավային Կորեայում ԱՄՆ զինվորական հրամանատարության ներկայացուցչին, Patriot համակարգերը տեղակայվել են Սեուլից 67 կմ հեռավորության վրա՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Օսան» բազայում արտակարգ իրավիճակների ժամանակ զինվորականների պատրաստականության զորավարժությունների շրջանակում:

Նշվում է, որ իրավիճակը Կորեական թերակղզում լարվել է Հյուսիսային Կորեայի կողմից հունվարի 6-ին չորրորդ հրթիռային փորձարկումից ու փետրվարի 7-ին արբանյակից հրթիռի գործարկումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը պլանավորում է Հարավային Կորեա ուղարկել հարվածային SSN-777 «Հյուսիսային Կարոլինա» սուզանավը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Սենատը փետրվարի 10-ին ընդունել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս