Բակո Սահակյանը ընդունել է Արտավազդ Հարությունյանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/090216HHZinvorakanDataxaz-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: