Արմեն Երիցյանի լիազորությունների կրճատման հեռանկարը տոնական տրամադրություն է հաղորդել հայրենի «բդեշխներին». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի լիազորությունների կրճատման հեռանկարը տոնական տրամադրություն է հաղորդել հայրենի «բդեշխներին»՝ մարզպետներին: Չնայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձեւերով, ինչը մարզպետների սրտով չէ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների սեղանին, ինչպես հայտնի է, գրեթե վերջնական լուծում է ստացել դաշնակցական Դավիթ Լոքյանի կողմից տարածքային կառավարման նախարարի պորտֆելն ստանձնելու հարցը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: