PKK-ն կրկին թուրք ոստիկան է սպանել
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակվել է ոստիկանության վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հարձակման հետևանքով մեկ ոստիկան ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել: