Հարսանեկան հիասքանչ զգեստների հավաքածու՝ պատրաստված թղթից
Ներկայացնենք թղթե վարպետ, նկարիչ Ասյա Կոզինայի արվեստի ստեղծագործությունները:
Ծնվել է 1984թ. Ուկրաինայում, ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում թղթե արվեստի ցանկացած ուղղության մեջ՝ թղթե ձևավորում ու դեկոր, թղթե պլաստիկա, pop-up, թղթե քանդակ:
2007-ին Կոզինան ունեցել է իր առաջին թղթե ցուցադրությունը:
Նկարիչը ճերմակ թղթից պատրաստում է թղթե տիկնիկներ, դիմակներ, թղթե դեկորներ:
Ներկայացնենք նրա հավաքածուն, որը, ոգեշնչվելով բարոկկոյից, մեզ տանում է անցյալի գիրկը: Այդ դարաշրջանին բնորոշ էին ծավալուն նախշերը, գլխանոցներն ու փքուն զգեստները: Ասյա Կոզինան վերակենդանացնում է այդ դարաշրջանին բնորոշ կեղծամներն ու գլխարկները, որոնք տպավորիչ են: Նրա մոդելները կրում են նաև այդ դարաշրջանին բնորոշ զգեստներ՝սկսած միջնադարից մինչև 19-րդ դարի ավարտը:
Նկարիչը ստեղծում է նաև հարսնացուների գեղեցիկ զգեստներ, էթնիկ կոստյումներ, որոնց թվում կան զգեստներ Հարավային Աֆրիկայի երկրներից ու Մոնղոլիայից: