Բաժիններ՝

Եվրոպան ցանկանում է Ադրբեջանին տեսնել Էներգետիկ ընկերակցության մեջ

Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ ընկերակցության քարտուղարության ղեկավար Յանեզ Կոպաչը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ներկայիս մակարդակն ու դրա հեռանկարները: Նշվել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում:

Կոպաչը պատրաստակամություն է հայտնել Էներգետիկ ընկերակցության անունից տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին INOGATE էներգետիկ ծրագրի նոր փուլի համագործակցության շրջանակում ու բարեփոխումների անցկացման հարցում:

Նա ասել է, որ Եվրոպան կցանկանար Ադրբեջանին տեսնել այն երկրների շարքում, որոնք ընդրգկված են Էներգետիկ ընկերակցության մեջ:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ապագայում ստորագրել արձանագրություն ԵՄ էներգետիկ ընկերակցության ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարության միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս