ՄԱԿ-ի աշխատանքային խումբն անօրինական է համարել Ասանժին ազատությունից զրկելը
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ անօրինական համարելով նրան ազատությունից զրկելը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով պաշտոնական հայտարարությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ասանժը, որն ավելի քան 3,5 տարի գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտարարել էր, թե պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի ու Շվեդիայի, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության մեջ:
Լրագրողը վստահ է, որ իրեն առաջադրված սեքսուալ բնույթի մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելու պատրվակ: Ամերիկայում նրան սպասվում է ավելի լուրջ մեղադրանք՝ լրտեսություն ու հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակում: