Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ին ված ուժերի աջակցման նախարարությընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինան «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:
Մինչև փետրվարի 7-ը նախատեսված աշխատանքային այցի ընթացքում իրանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարության հետ: