Նախատեսվում է Էրդողանի այցը Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/erdoxan1.jpg)
Փետրվարի կեսին պլանավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան:
Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Էրդողանի արարողակարգային բաժնին: Տեղեկությունների համաձայն՝ ներկայում ճշտվում են այցի մանրամասները:
Այցի ժամկետներն ու տևողությունը հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ այցը նախատեսվում է կատարել փետրվարի կեսին:
Էրդողանի այցի շրջանակում նախատեսվում է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի անցկացում: