Բաքվում ոսկերիչները բողոքի ակցիա են անցկացնում
Բաքվի «Մոսկվա» հանրախանութում ոսկերչական խանութների սեփականատերերը բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նվազեցնել վարձավճարները, հայտնում է haqqin.az-ը:
Որոշ ոսկերիչներ՝ որպես բողոքի նշան, սկսել են փակել իրենց խանութներն ու դուրս բերել ապրանքը:
Ականատեսների խոսքով՝ հանրախանութի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել ու բանակցել մարդկանց հետ: