Մեքսիկայում դեռահասի ծննդյան տոնակատարությանը 11 մարդու են գնդակահարել
Նվազագույնը 11 մարդ է սպանվել Մեքսիկայի Գերերո նահանգում դեռահաս աղջնակի ծննդյան արարողությանը, հայտնել է շրջանի նահանգապետ Էկտոր Աստուդիլյո Ֆլորեսը:
Նրա խոսքով՝ հրաձգությունն սկսվելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնց ուղղությամբ կրակ է բացվել: Հակամարտության պատճառներն ու մանրամասները դեռ չեն հաղորդվում, հայտնում է korrespondent.net-ը:
Տեղեկություններ չկան նաև կալանավորվածների ու ձերբակալվածների մասին:
La Jornada պարբերականի տվյալով՝ նվազագույնը 324 մարդ է սպանվել Գերերոյում 2015թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: