Բաժիններ՝

Բնակարանագողը տանտիրոջը տեսնելով՝ դիմել է փախուստի

Հունվարի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ տներից մեկում հարձակում է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, 1957 թ. ծնված Սարգիս Մ.-ն, օգտվելով պարսպի բացակայությունից և ապօրինի մուտք գործելով 1996 թ. ծնված Նվեր Ա.-ի տան բակ՝ ցանկացել է գողություն կատարել, սակայն տեսնելով Նվեր Ա.-ին, ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի:

Նույն օրը, ժամը 00.50-ին, Սարգիս Մ.-ն, գողության փորձ կատարելու կասկածանքով, Տարոնիկ գյուղից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս