Արշավախումբը «Թռչկան» կոչվող ջրվեժից վերադարձի ընթացքում ուժասպառ է եղել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Trchkan-1.jpg)
Հունվարի 31-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացվել, որ 13 հոգուց բաղկացած արշավախումբը «Թռչկան» կոչվող ջրվեժից վերադարձի ընթացքում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ուժասպառ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը քաղաքացիներին Շիրակամուտ գյուղ ուղեկցելու համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 13 քաղաքացիների տեղափոխել են Շիրակամուտ գյուղ և մոտեցրել իրենց ավտոմեքենաներին: