Բաժիններ՝

Խաղից առաջ. «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ»

Հունվար ամսին խոսել իսպանական Լա լիգայի արդյունքների մասին հնարավոր չէ, սակայն փաստ է, որ 22-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա»- «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման արդյունքը կարող է բեկումնային լինել ողջ առաջնության համար: «Կամպ Նոու» մարզադաշտում կկայանա՝ տուրի, գուցե նաև՝ առաջնության 2-րդ շրջանի եզրափակիչը:

Խաղից առաջ առաջարկում են ծանոթանալ թիմերի վիճակագրությանը:

Կատալոնական ակումբը հաղթել է մադրիդցիների հետ կայացած վերջին 5 խաղերում: Սեփական հարկի տակ կատալոնացիները չեն պարտվել 2006 թվականից: Իսկ եթե հաշվենք միայն Իսպանիայի առաջնության խաղերը, ապա կստացվի, որ 11 խաղում «Բարսելոնան» հաղթել է 9 անգամ, պարտվել՝ 1, իսկ ոչ-ոքի արդյունք գրանցվել է 2 անգամ:

«Բարսելոնան» սեպտեմբերի 20-ից սկսած յուրաքանչյուր խաղում դարձել է նվազագույնը 2 գոլի հեղինակ: Այս ընթացքում կատալոնացիները ոչ-ոքի խաղացել են ընդամենը մեկ անգամ՝ «Դեպորտիվայի» հետ՝ 2:2:

Կարդացեք նաև

«Ատլետիկոյի» մոտ վիճակը մի փոքր այլ է: «Սևիլիայի» հետ խաղացած ոչ-ոքին և Կոպա Դել Ռեյից անսպասելի դուրս մնալը փաստում են, որ մադրիդյան ակումբն այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Սակայն մադրիդցիները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ կարևոր խաղերում կարող են վերափոխվել և մյուս գրանդներին հավասար խաղ ցուցադրել:

Տուրի կենտրոնական հանդիպումում բույքմեյքերներն առավելությունը տալիս են «Բարսելոնային»: Երկրորդ հավանական արդյունքը ոչ-ոքին է: Բուքմեյքերները կանխատեսում են, որ սպասվում է գոլառատ հանդիպում:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 19:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս