Դափնու տերևի միջոցով մաքրում ենք ենթաստամոքսային գեղձը
Ենթաստամոքսային գեղձը կարգավորում է ճարպերի և ածխաջրերի փոխանակումն օրգանիզմում: Այս գեղձը նույնպես մաքրման կարիք ունի, որը ցանկալի է կատարել ամռան վերջին կամ աշնան սկզբին:
Եթե ենթաստամոքսային գեղձի աշխատանքը վատացել է, և արյան մեջ շաքարի մակարդակի խախտումներ կան, ապա ենթաստամոքսային գեղձը մաքրում են դափնու տերևի միջոցով:
Թերմոսի մեջ լցրեք դափնու 10 տերև, վրան 300մլ եռացրած ջուր ավելացրեք, ծածկեք և թողեք թրմվի մի քանի օր:
Որից հետո թուրմը պետք է օգտագործել ուտելուց կես ժամ առաջ՝ 50 գ չափաքանակով (ոչ ավելի): Թուրմը պետք է խմել 2 շաբաթ շարունակ:
Այս թուրմը խմելուց առաջ խորհուրդ է տրվում արյան անալիզ հանձնել, որպեսզի թուրմի օգտագործումից հետո տարբերությունը զգաք: Անալիզի արդյունքները հաճելիորեն կզարմացնեն ձեզ:
Որպեսզի բուժումն առավել արդյունավետ լինի, խորհուրդ է տրվում հատուկ դիետա պահպանել: Պետք է օգտագործել քիչ քանակությամբ ածխաջրեր, միջին յուղայնությամբ մթերքներ և մեծ քանակությամբ սպիտակուցներ:
Եթե սուր ցավեր կամ լուրջ խնդիրներ ունեք, ապա խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի: Ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը