Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Լավրով
Ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հարցը, երբ երկրների միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
Այս մասին, ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք հեռանկարում անցում կատարել առանց վիզային ռեժիմի, սակայն մի քիչ տարօրինակ է, եթե դա քննարկվի այն շրջանում, եթե մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, որոնք մենք չենք խզել»,- ասել է նա:
Դրա հետ միասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «դուրս են գալիս խորը ցրտահարությունից»: