«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանն ազատ կարձակվի
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ազատ կարձակվի «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը:
Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նելլի Մինասյանի կալանքի ժամկետը չի երկարացվել: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ այսօր արդեն ազատ էր արձակվել այս գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: