Գևորգ Սաֆարյանի վրա մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քրեակատարողական վարչություն

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին հերթական անգամ համացանցում` azatutyun. am կայքում, հրապարակվել է «փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:

Հրապարակման կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ.Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս