Ադրբեջանի 2015թ. պետբյուջեն իրականացվել է 634 մլն մանաթ դեֆիցիտով. Ֆինանսների նախարարություն

2015 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են 17 153,2 միլիոն մանաթ, եկամուտները՝ 17 786,8 միլիոն մանաթ: Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները, որ պլանավորվել էին 19,438 մանաթ մակարդակում, իրականացվել են 88,2%-ով, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:

2015թ. Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը իրականացվել են 84,3%-ով ու կազմել 17 786,8 մլն մանաթ, որից 10 361,5 մլն մանաթը կամ 58,2%-ն ուղղված են եղել ընթացիկ ծախսերին, 6 720,9 մլն մանաթը կամ 8%-ը՝ կապիտալ ծախսերին, 704,4 մլն մանաթը կամ 4%-ը՝ պետպարտքի սպասարկմանը, 31,9%-ը կամ 5 665,9 մլն մանաթը՝ սոցիալական ոլորտին, ինչը 3,4%-ով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

2015թ. Ադրբեջանի ամփոփիչ պետբյուջեի եկամուտները իրականացվել են  18 207,3 մլն մանաթ, ծախսերը՝ 21 67,1 մանաթ մակարդակում:

Տեսանյութեր

Լրահոս