Բաժիններ՝

IFC-ն 50 մլն դոլար է հատկացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու և ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:

Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակը ու աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):

«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն այս առիթով նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է IFC-ի վստահությունը վայելել: Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարադակ է խորհրդանշում մեր բանկի համար այս շուկայում գործելիս։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար»:

Ameria (3) Ameria (2)

IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման ավելացրեց. «Կապիտալ տրամադրելով Հայաստանում մեր հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ մենք սատար ենք կանգնում նրա զարգացման ռազմավարության և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս գործակցությունը Հայաստանի բանկային հատվածի կայունությանը բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնություններից է, որը ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի»: Հայաստանն անդամակցել է IFC–ին 1995թ.։ Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են 233 միլիոն ԱՄՆ դոլար, ներառյալ 22.8 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակներում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ ՄՖԿ իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

IFC-ի մասին

Համաշխարհային Բանկի Խմբի անդամ հանդիսացող IFC–ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է բացառապես մասնավոր հատվածով։ Աշխատելով մոտ 2000 մասնավոր ձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը՝ օգնելու ստեղծել նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ կա դրանց կարիքը: 2015 ֆինանսական տարում մենք տրամադրել ենք ավելի քան 18 միլիարդ դոլարի ֆինանսավորում զարգացող երկրներում գործող տնտեսվարող սուբյեկտներին՝ օգնելով նրանց կատարել մի շատ կարևոր դեր՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը և խթանել համընդհանուր բարգավաճումը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքէջը:

«Ամերիաբանկի» մասին

Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով բացարձակ առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ «Euromoney» (2014, 2012, 2011), «Global Finance» (2015, 2012, 2013) և «The Banker/FT» (2015, 2013, 2010) հեղինակավոր ամսագրերի մրցանակների՝ Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ է իրականացնել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am կայքը:

21 հունվարի, 2016թ., Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս