Զինեդին Զիդանի և Խամես Ռոդրիգեսի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել
«Ռեալի» գլխավոր մարզիչը զայրացած է մարզումների նկատմամբ կոլումբիացու վերաբերմունքից:
Զիդանը պատրաստվել է Խամես Ռոդրիգեսին դաշտ մտցնել «Սպորտինգի» հետ խաղի ընդմիջումից հետո, որը կայացել է կիրակի օրը:
Ֆրանսիացին Գարեթ Բեյլի վնասվածք ստանալուց հետո հանձնարարել է մարզվել Խամեսին և Խեսեին: Ինչպես հաղորդում է Marca-ն, կոլումբիացին դժկամորեն է կատարել մարզչի հանձնարարությունը և արդյունքում դաշտ է դուրս եկել Խեսեն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Զիդանը դժգոհ է Խամեսի խաղից և մարզումների ժամանակ գործի նկատմամբ վերաբերմունքից: Ըստ պարբերականի վարկածի, մոտ ժամանակները կոլումբիացին խաղը կսկսի պահեստայինների նստարանին, իսկ հիմնական կազմում կխաղա Իսկոն:
«Ռեալը» հաղթեց «Սպորտինգին» 5:1 հաշվով: Խամեսը դաշտ դուրս եկավ խաղի 60-րդ րոպեին` փոխարինելով Իսկոյին:
WhoScored-ը կոլումբիացուն նշանակել է 6.1 միավոր` ավելի ցածր, քան մյուս խաղացողներին:
Այս մրցաշրջանում Խամեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը