Բաժիններ՝

Bloomberg-ը ավելի լավատես է, քան ՀՀ կառավարությունը

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումները 93 երկրների համար։ Ըստ Bloomberg-ի փորձագետների՝ Հայաստանի տնտեսությունը 2016 թվականին կաճի 2.6%-ով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը այս տարվա համար ավելի համեստ՝ 2.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։

Թուրքիայում և Վրաստանում Bloomberg-ը 2016 թվականին կանխատեսում է 3% տնտեսական աճ, Ադրբեջանում՝ 2.4%, իսկ Ռուսաստանում՝ 0.5% տնտեսական անկում։

Ամենախորը անկումը Bloomberg-ը կանխատեսում է Վենեսուելայի (-3.3%) և Բրազիլիայի (-2.5%) համար։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս