Բաժիններ՝

Ադրբեջանում «սև հումորն» արգելվել է

Ադրբեջանական հեռուստաալիքներում փակվել են այն հաղորդումները, որոնցում օգտագործվել է «սև հումոր»: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտնել է Հեռահաղորդակցության ազգային խորհրդի բաժնի վարիչ Թավաքյուլ Դադաշևը:

Նա նշել է, որ դադարեցվել է Bu da bu և Komedi.az հաղորդաշարերի հեռարձակումը, որտեղ «սև հումորի» միջոցով փորձել են ծիծաղեցնել հեռուստադիտողներին:

Դադաշևի խոսքով՝ ներկայում չեն հեռարձակվում այն ծրագրերը, որոնք «հակասում են ադրբեջանցի հեռուստադիտողների բարոյական արժեքներին, որոնք կրկնօրինակում են օտարերկրյա ալիքների հեռուստածրագրերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս